«Մենք պատրաստ ենք, որ մնացած հարցերը լուծվեն կողմերի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հիման վրա»․ Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում ադրբեջանցի գործընկեր Ջեհյուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտնել է, որ երկկողմ բանակցությունների շրջանակում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը։
Mehr գործակալության փոխանցմամբ՝ Հոսեին Ամիր Աբդոլլահիանը շեշտել է, որ հակամարտության հենց ամենասկզբից Իրանը պատրաստակամություն է հայտնել ճգնաժամը երկխոսության միջոցով լուծելու մասին։
«Մենք պատրաստ ենք, որ մնացած հարցերը լուծվեն կողմերի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հիման վրա և երկխոսության ու դիվանագիտության միջոցով»,- հավելել է Աբդոլլահիանը։