Գազ չի լինելու
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 1-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի «Ամառանոցային» թաղամասի մի հատվածի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Չարենցավան համայնքի Բջնի գյուղի գազասպառողների, ժամը 09:30-ից մինչև ժամը 16:40-ը` Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի 3-րդ թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: