Բաժիններ՝

Փրկարարները մարել են ասֆալտի գործարանում բռնկված հրդեհը

Հունիսի 28-ին, ժամը 15:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աերացիա թաղամասի ասֆալտի գործարանում (բաց տարածքում) այրվում է հանքաձյութի ցիստեռն (20 տ), մոտակայքում առկա են մազութով լի տակառներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի 47/3 հասցեում գործող ասֆալտի գործարանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին, մարվել՝ 15:53-ին: Այրվել է ցիստեռնից արտահոսած յուղը (մոտ 2 քմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս