COVID-ի դեմ առաջնահերթ պետք է պատվաստել ռիսկի խմբի 12-ից բարձր տարիքի երեխաներին. ՌԴ ԱՆ
Բարձր ռիսկի խմբի 12 տարին լրացած երեխաները պետք է առաջնահերթ կարգով կորոնավիրուսի դեմ պատվաստում անցնեն: Այդ մասին հաղորդվում է ՌԴ առողջապահության նախարարության կայքում:
«Բարձր ռիսկի խմբի 12-ից բարձր տարիքի երեխաները պետք է պատվաստում անցնեն առաջնահերթ կարգով»,- ասված է Ռուսաստանի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
Դա հետեւում է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման վերաբերյալ նորացված ժամանակավոր հանձնարարականներից, նշվում է կայքում: Փաստաթղթի նորացման տարբերակը բովանդակում է բաժին, որը վերաբերում է տարբեր հիվանդություններ ունեցող երեխաներին պատվաստում անցկացնելու կարգին:
«Այսպես, առաջնային իմունային անբավարարություն ունեցող երեխաների պատվաստման հարցը լուծելիս չի պահանջվում իմունային կարգավիճակի լրացուցիչ հետազոտություններ, քանի որ ախտորոշումն արդեն հավաստված է: Փաստաթղթում նաեւ նշվել է, որ երեխաների մոտ նյարդային համակարգի օրգանական վնասվածքները պատվաստման հակացուցում չեն հանդիսանում»,-հաղորդել են նախարարությունում:
Նշում է, որ մեթոդական հանձնարարականները մշակվել են առաջատար գիտնականների ու կլինիցիստների կողմից եւ նախատեսված են բժշկական կազմակերպությունների ու նրանց կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, թերապեւտ բժիշկների, ընդհանուր պրակտիկայի բժիշկների, վարակաբան բժիշկների, ինչպես նաեւ այն մասնագետների համար, որոնք իրականացնում են պատվաստում:
Նաեւ մեթոդական հանձնարարականներն ուղարկվել են տարածաշրջաններ՝ բնակչության պատվաստման աշխատանքը կազմակերպելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: