Բաժիններ՝

Իսրայելի, Հնդկաստանի, ԱՄԷ-ի և ԱՄՆ-ի ղեկավարները կանցկացնեն I2U2 միավորման առաջին գագաթնաժողովը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կմասնակցի I2U2 խմբի անդամ երկրների առաջին գագաթնաժողովին, խումբ, որի մեջ են մտնում նաեւ Իսրայելը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) եւ ԱՄՆ-ը: Այդ մասին հայտնել է Pioneer թերթը: Թերթի աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի, Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետի, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանի հետ Հնդկաստանի կառավարության ղեկավարի հանդիպումը տեղի կունենա առցանց ռեժիմով հաջորդ ամսին՝ պարենայն անվտանգության բնագավառում ճգնաժամային իրավիճակի քննարկման համար:

Հանդիպումը կկայանա Բայդենի՝ հուլիսի 13-ից մինչեւ 16-ը պլանավորված մերձավորարեւելյան շրջագայության ժամանակ, որի ընթացքում նա կայցելի Իսրայել, Հորդանան գետի Արեւմտյան ափ եւ Սաուդյան Արաբիա: Հունիսի 14-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան Պիերը գրավոր հայտարարությամբ հայտնել է, որ ուղեւորության շրջանակներում Միացյալ Նահագների ղեկավարը մտադիր է «առաջ տանել ԱՄՆ-ի շահերն անվտանգության, տնտեսության եւ դիվանագիտության ոլորտում: I2U2 խումբն ստեղծվել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ՝ ամբողջ աշխարհում ամերիկյան դաշինքների ակտիվացման եւ աշխուժացման՝ Բայդենի վարչակազմի ջանքերի շրջանակներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս