Փողոցային անզիջում պայքարը՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու այլընտրանք
Ընդդիմությունն արդեն 37 օրից ավելի փողոցային պայքարի է դուրս եկել գործող իշխանության դեմ և պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Երկրում առկա է քաղաքական ճգնաժամ, և այն հանգուցալուծելու համար կա երկու տարբերակ. կամ Նիկոլ Փաշինյանը հաշվի առնելով հասարակական պահանջը՝ հրաժարական է ներկայացնում վարչապետի պաշտոնից, կամ էլ Ազգային ժողովն անվստահություն է հայտնում նրան և ընտրում է նոր վարչապետ:
Այս պահին անվստահություն հայտնելու հնարավորություն Սահմանադրությունը չի ընձեռում, առավել հավանական է փողոցային ճնշման տակ դրան հասնելու տարբերակը, հատկապես, որ ընդդիմությունը նույնպես դրա կողմնակիցն է: Իրավական ի՞նչ հնարավորություն է ընձեռում Սահմանադրությունը և որքանո՞վ են դրանք իրատեսական, մանրամասնում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: