Բաժիններ՝

Հունաստանի վարչապետը Թուրքիային հորդորել է միասին լուծել ուկրաինական հացահատիկի խնդիրը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունիսի 7-ին Անկարային հորդորել է՝ դադարեցնել երկկողմ հարաբերությունների վատթարացման գործընթացը եւ միասին աշխատել Ուկրաինայից հացահատիկի արտահման խնդրի վրա։«Կոչ եմ անում Թուրքիային՝ թույլ չտալ, որպեսզի հնչեցված հայտարարությունները հանգեցնեն իրական լարվածության»,-նրա խոսքը մեջբերում է ԷՖԷ գործակալությունը:

Վարչապետի խոսքով՝ երկու երկրները կարող են ավանդ ներդնել աշխարհում պարենի հետ կապված խնդիրը լուծելու գործում, մասնավորապես, ուկրաինական նավահանգիստներից հացահատիկը ծովով դուրս բերելու հետ կապված խնդիրը: «Միակ միջոցն Ուկրաինայում արգելափակված հացահատիկը դուրս բերելու միջոցն է. դա ծովով է:

Ինչպես Թուրքիան, այնպես էլ Հունաստանը կարող են դրանում դեր խաղել»,-կարծում է Միցոտակիսը: Հունաստանը եւ Թուրքիան վեճեր ունեն մի շարք հարցերի, ներառյալ Էգեյան ծովի կղզիների կարգավիճակի, բաժանված Կիպրոսի խնդրի, նավթագազային հետախուզության շուրջ, որը Թուրքիան անցկացնում է այն ջրերում, որոնք, ինչպես հայտարարում են Աթենքում եւ Նիկոսիայում, Հունաստանի եւ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի են, ինչպես նաեւ տարածաշրջանային օդային տարածության օգտագործման շուրջ: Աթենքը եւ Անկարան բարձր մակարդակով երկխոսությունն սկսել են 2021 թվականի հունվարին՝ Էգեյան ծովում եւ Արեւելյան Միջերկրականում սահմանային վեճերի շուրջ լարվածության նվազեցման փորձերից գրեթե հինգ տարի անց:

Մայիս ամսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հրաժարվում է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ երկխոսությունից այն բանից հետո, երբ վերջինս քննադատել է Անկարային ԱՄՆ կատարած ուղեւորության ժամանակ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս