Բաժիններ՝

Չինաստանը գաղտնի առաջադիրք է կառուցում Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում. Washington Post

Չինաստանը գաղտնի ռազմածովային օբյեկտ է կառուցում Կամբոջայում իր զինվորականների կողմից օգտագործելու համար: Այդ մասին գրում է Washington Post թերթը՝ վկայակոչելով անունը չնշած արեւմտյան պաշտոնյաների:

Նրանց ասելով՝ խոսքը Սիամի ծոցի կամբոջական «Ռեամ» ռազմածովային բազայի հյուսիսային մասի» օբյեկտի մասին է: Այս շաբաթ տեղի կունենա օբյեկտի հիմնարկեքը:

Ինչպես նշում է հրատարակությունը, ինչպես Չինաստանը, այնպես էլ Կամբոջան հերքում են այդ տեղեկատվությունը եւ «միջոցներ ձեռնարկում գործողությունը թաքցնելու համար»:

Washington Post-ի կարծիքով՝ Կամբոջայում ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի բազայի կառուցումը Պեկինի ռազմավարության մի մասն է ամբողջ աշխարհում ռազմական օբյեկտների ցանց ստեղծելու գործում՝ որպես աջակցություն իսկապես համաշխարհային տերություն դառնալու ձգտմանը:

Ինչպես գրում է հրատարակությունը, բազան Կամբոջայում երկրորդ չինական ռազմական առաջադիրքը կդառնա, որը գտնվում է ՉԺՀ-ի սահմաններից դուրս, բայց առաջինը՝ ստրատեգիապես կարեւոր Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Առայժմ Պեկինի միակ օտարերկրյա ռազմաբազան գտնվում է արեւելյան Աֆրիկայի Ջիբուտիում: Պաշտոնյաների եւ վերլուծաբանների խոսքով՝ «օբյեկտի առկայությունը, որը կարող է խոշոր նավեր ընդունել Հարավ-չինական ծովից դեպի արեւմուտք, կդառնա տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու Չինաստանի ձգտման կարեւոր տարրը եւ կուժեղացնի երկրի ներկայությունը Հարավ-Արեւելյան Ասիայի հանգուցային ծովային ճանապարհների հարեւանությամբ»:

«Իսկությունն այն է, որ Չինաստանը ցանկանում է այնքան հզորանալ, որպեսզի տարածաշրջանն իր առաջնությանը տեղի տա՝ հետեւանքների հետ բախվելու փոխարեն»,-հրատարակությունը մեջբերում է պաշտոնյաներից մեկի խոսքը: 2019 թվականին Wall Street Journal թերթը հաղորդել էր Կամբոջայի եւ Չինաստանի միջեւ գաղտնի համաձայնագրի առկայության մասին, որը վերաբերում է Կամբոջայի ռազմածովային բազան 30 տարի ՉԺՀ-ի զինված ուժերի կողմից օգտագործելուն:

Ավելի ուշ Կամբոջայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն այդ տեղեկությունը համարել է «կեղծ տեղեկատվության վատագույն օրինակ»: Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նույնպես հերքել է այդ հաղորդագրությունները՝ դրանք անվանելով ստահոդ լուրեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս