Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն Ֆինլանդիայում և Շվեդիայում միջուկային զենք չտեղակայելու երաշխիքներ չի տալիս

Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին երաշխիքներ չի տալիս Ֆինլանդիայում եւ Շվեդիայում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ ՆԱՏՕ-ին դրանց անդամակցության դեպքում: Հունիսի 7-ին Շվեյցարիայի էր տե էս հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի օգնական Քամիյ Գրանը։

«Յուրաքանչյուր երկիր միջուկային ոլորտում ազատություն ունի ընդունելու կամ չընդունելու զենքը: Խոսքն այն մասին չէ որ սահմանվեն սահմանափակումներ»,- ասել է նա՝ պատասխանելով հեռուստածրագիրը վարողի այն հարցին, թե Ռուսաստանին կտրվեն արդյոք երաշխիքներ՝ հաշվի առնելով հեռանկարում Ֆինլանդիայում եւ Շվեդիայում միջուկային զենքի հնարավոր տեղակայումը: Գրանի խոսքով՝ միջուկային զենքի հարցը ՆԱՏՕ-ին անդամակցող յուրաքանչյուր երկիր լուծում է «սուվերեն կերպով»:

Այն հարցին, թե ՆԱՏՕ-ն սպասում է արդյոք Ռուսաստանի կողմից «ռազմական գործողություն» կամ «ուժի ցուցադրում» ի պատասխան դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվադիայի անդամակցության, Գրանը պատասխանել է. «Ռուսաստանցիներն իրենք են հայտարարել, որ դա անհրաժեշտ չէ, եւ ես կարծում եմ, որ դա արդարացված կլինի»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականն ըստ որում պնդել է, որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի կողմից խոսքը վերաբերում է «խաղաղ պետությունների պաշտպանական դիրքորոշմանը, որոնք առճակատման չեն ձգտում Ռուսաստանի հետ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս