Օդի ջերմաստիճանը հունիսի 7-9-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Հունիսի 7-ի կեսօրից հետո, 8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 9-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 7-9-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-12-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի հունիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 35.10C (2006 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.50C (1968 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 19.60C