Թուրքիայի խորհրդարանի նախագահը այցելել է Բաքու
![](https://168.am/wp-content/uploads/2022/06/1084948.jpg)
Հունիսի 2-ին Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Շենթոփի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «İNCSOS-Qarabağ» հասարակական գիտությունների 7-րդ միջազգային կոնգրեսին։