1500 մարդ դիմել է պարեկային ծառայության համար. աշխատավարձի չափը մեծ նշանակություն ունի. Մովսիսյան
ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտնել է, որ ցավ է ապրում՝ Ոստիկանությունում բակալավրիատում, մագիստրատուրայում սովորողների հետաքրքրության նվազում կա՝ 2020 թվականի համեմատ:
Փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանն էլ ասել է՝ իրականացվում են ուսումնասիրություններ կրթահամալիրում, այդ ուղղությամբ ուսումնասիրությունները կամփոփեն, խորհրդակցություն կլինի, որ հասկանան, թե ինչ պետք է անել այդ ուղղությամբ:
«Իմ կարծիքով՝ և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ կան: Օբյեկտիվ պատճառներից կարող եմ համարել այն, որ պարեկային ծառայության համար դիմելիությունը բավականին բարձր է, մոտ 1500 մարդ միայն դիմել է 4 մարզի համար: Եվ պարեկային ծառայության համար գրավչական լինելը, պարեկային ծառայությունում ծառայելը… նշանակություն ունի նաև աշխատավարձի չափը»,- ասել է Վարդան Մովսիսյանը: