Արցախի նախագահը, ԱԺ նախագահը, պատգամավորները և Արցախի թեմի առաջնորդը հանդես են եկել Ավետիք Չալաբյանին կալանքից ազատելու կոչով

Ավետիք Չալաբյանին կալանքից ազատելու կոչով հանդես են եկել Արցախի նախագահը, Արցախի ԱԺ նախագահը, Արցախի թեմի առաջնորդը և Արցախի ԱԺ պատգամավորներ

Հարգելի՛ գործընկերներ,

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը և ընտանիքի անդամներն Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու կոչով աջակցության նամակներ և հայտարարություններ են ստացել նաև Արցախի Հանրապետությունից, որտեղ Ավետիք Չալաբյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ կրթական, մշակութային, տնտեսության և բանակի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։

Մասնավորապես, իրենց աջակցությունն են հայտնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորներ։

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ

Տեսանյութեր

Լրահոս