Տղերք, դեսպաններ, պատվաբեր չէ դեսպան աշխատել մի մարդու մոտ, ով Էրդողանի դեսպանն է ՀՀ-ում. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԱԳ նախարարության շենքի մոտ ակցիայի ժամանակ հիշեցրեց, որ տարիներ շարունակ ահազանգել են՝ Նիկոլ Փաշինյանը հանձնում է Արցախը Ադրբեջանին, իսկ Հայաստանը՝ Թուրքիային:

«Ամիսներ շարունակ, օրուգիշեր մենք բերում էինք ձեզ ապացույցներ, վերլուծություններ, փաստեր, և ահա 2 օր առաջ դավաճան Նիկոլը, իրեն սպասարկող դավաճան Արարատը և այլ դավաճան արարածներ համաձայնել են շարունակել մի գործընթաց, որի արդյունքում Արցախի ապագան դրված է հարվածի տակ, իսկ Հայաստանը զրկվելու է ինքնիշխանությունից: Բրյուսելյան հանդիպումը խայտառակություն է հայ ժողովրդի պատմության մեջ»,- նշեց նա՝ հավելելով, որ ժամանակին ԱԳՆ-ն ներկայացնում էր Հայաստանը, որն ամրապնդում էր մեր բանակի հաղթանակները:

Այսինքն, բանակը հաղթում էր ռազմաճակատում, իսկ դիվանագետները՝ արտաքին ճակատում:

«Եվ այս երկու հենասյուներով կանգուն էր ՀՀ-ն, կանգուն էր Արցախը: Այսօր ԱԳՆ-ն վերածվել է Նիկոլի դուքյանի, և այստեղ աշխատող հայրենասեր մարդիկ վաղուց լքել են այս գործը, այս շենքը: Առիթից օգտվելով դիմում եմ այս շենքում աշխատող իմ հայրենակիցներին, որոնք տեսել են հայկական դիվանագիտության փառքը, որոնք սովորել են հայկական դիվանագիտության հաջողություններից՝ տղերք, մի մնացեք թուրքերի սպասարկու, գրեք, թքեք և դուրս եկեք: Ես դիմում եմ բոլոր այն դեսպաններին, որոնց Նիկոլը չի նշանակել, և կապ չունի, թե ով է նշանակել ժամանակին՝ Լևոնը, Ռոբերտը, Սերժը, այդ բոլոր մարդիկ պետություն էին կառուցում, պետական շահ էին սպասարկում: Տղերք, թքեք ձեր դիվանագիտական աշխատանքի վրա, պատվաբեր չէ դեսպան աշխատել մի մարդու մոտ, ով Էրդողանի դեսպանն է ՀՀ-ում»,- նշեց Աշոտյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս