Բաղդադի կենտրոնում ինքնաշեն հրթիռ է ընկել. Shafaq news
Բաղդադի «կանաչ գոտու» վրա նշանառված իքնաշեն ռումբ է ընկել քաղաքի կենտրոնական մասում: Այդ մասին մայիսի 4-ին հաղորդել է Shafaq news նորությունների պորտալը՝ վկայակոչելով տեղական ուժային կառույցների աղբյուրներ: Հրթիռն արձակվել է «կանաչ գոտու» կողմը եւ ընկել է բնակելի տան վրա՝ Բաղդադի կենտրոնի Աբու Նուվաս փողոցում: Նախնական տվյալներով՝ միջադեպի հետեւանքով տուժածներ չկան:
Ինչպես հայտնում է պորտալը, Բաղդադի անվտանգության ծառայությունների աշխատակիցները քաղաքի հյուսիս – արեւելքում ոստիկանական տեղամասի մոտ հայտնաբերել են արձակման կայանք, որով ձեռնարկվել է «կանաչ գոտու» գնդակոծման փորձը: Բացի դրանից, իրաքցի ուժայիններն ավելի ուշ ձերբակալել են մի մարդու, որին կասկածում են հրթիռի առձակմանը մասնակից լինելու մեջ: Բաղդադի «կանաչ գոտին» այն շրջանն է, որտեղ գտնվում են հիմնական կառավարական շենքերը» եւ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուչությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: