Կարմիրբերետավորներ, ԱԱԾ աշխատակիցներ ու ոստիկանական մեքենաներ՝ Ազգային ժողովում
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ընդառաջ, երբ ընդդիմությունը բազմամարդ խաղաղ անհնազանդության գործողություններ ու երթեր է անցկացնում Երևանի փողոցներում, ԱԺ բակում աննախադեպ անվտանգային միջոցառումներ են իրականացվում:
Ազգային ժողովի շենքի բակում ուժային կառույցներն աննախադեպ ուժեր են կենտրոնացրել՝ մեծաքանակ ոստիկանական զորքեր, կարմիրբերետավորներ տեղակայելով:
Բացի բակի տարբեր հատվածներում առկա կուտակումներին, ոստիկանները վերահսկում են նաև ԱԺ բոլոր մուտքերը:
Համացանցում տարածվել են նաև տեսանյութեր, որ ԱԺ բակում լուսաձայնային նռնակներ են տեղադրվել:
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը այցելելու է Ազգային ժողով պատասխանելու պատգամավորների հարցերին, զուգահեռաբար 15։30-ին նախատեսված է ընդդիմության հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում։