Երկրի հարավային կիսագնդի բնակիչներն այսօր կհետևեն Արևի մասնակի խավարմանը
Երկիր մոլորակի հարավային կիսագնդի բնակիչներն ապրիլի 30-ին կարող են հետևել Արևի մասնակի խավարմանը:
Խավարումը տեսանելի կլինի մասնավորապես Հարավային Ամերիկայի երկրներում՝ Չիլիում, Արգենտինայում, Պարագվայում, Ուրուգվայում, Պերուի և Բոլիվիայի մի մասում:
Խավարման առավելագույն փուլում Լուսինը կծածկի Արևի 64 տոկոսը: