Ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 29-ին ժամը 13.30-20.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց 77-450 համարների, Արցախի 4-րդ նրբանցքի, Արտաշատի խճուղու, Շիրակի փողոցի, Ներքին Շենգավիթ թաղ. 6, 13, 14, 15, 16 փողոցների ջրամատակարարումը:
Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: