Արարատ Միրզոյանը կմեկնի Հնդկաստան

Ապրիլի 25-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան:
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Արարատ Միրզոյանը կմասնակցի հեղինակավոր «Raisina Dialogue» համաժողովի աշխատանքներին: Համաժողովին մասնակից ԱԳ նախարարներին կընդունի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

Տեղի կունենա նաև Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Այցի շրջանակներում կանցկացվի հայ-հնդկական գործարար համաժողով:

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Հնդկաստանի գործարար կենտրոն համարվող Մումբայ քաղաքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930