Վարչապետը հանդիպում է ունենում ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտին Մատվիենկոյի հետ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
Վարչապետը նաև գրառում կատարեց ՌԴ Դաշնային խորհրդի պատվավոր հյուրերի մատյանում։