Բաժիններ՝

ԱՄՆ-ը, Ավստրալիան և Ճապոնիան անհանգստացած են ՉԺՀ-ի և Սողոմոնի Կղզիների միջև ստորագրված համաձայնագրից

ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Ճապոնիայի եւ Նոր Զելանդիայի ներկայացուցիչները Հոնոլուլուում (Հավայիի նահանգ) կայացած կոնսուլտացիաներում անհանգստություն են հայտնել Չինաստանի եւ Սողոմոնի Կղզիների կողմից անվտանգության ոլորտում համագործակցության պարփակ համաձայնագրի ստորագրումից: Այդ մասին ասված է այն հայտարարության մեջ, որն ապրիլի 19-ին տարածել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) մամուլի ծառայությունը։

«ԱՄՆ-ը վճռական ցանկություն էհայտնել տարածաշրջանում փոխգործակցության ակտիվացման համար XXI դարի մարտահրավերների հակազդման նպատակով, ներառյալ նավարկության անվտանգությունը, տնտեսական զարգացումը, կլիմայական ճգնաժամը եւ COVID-19-ը»,- նշված է փաստաթղթում: «(Կոնսուլտացիաներին) ներկա չորս երկրների պաշտոնատար անձինք իրենց անհանգստություններն են հայտնել Սողոմոնի Կղզիների եւ ՉԺՀ-ի միջեւ առաջարկվող պարփակ համաձայնագրի, ինչպես նաեւ իրենց պատկերացրած լուրջ ռիսկերի վերաբերյալ Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ազատության եւ մատչելիության համար»,- ճշտել են ԱԱԽ-ում:

Մարտի 24-ին մի շարք զանգվածային լրատվամիջոցներ հրապարակել են Չինաստանի եւ Սողոմոնի Կղզտների միջեւ համաձայնագրի նախագիծը: Փաստաթղթի համաձայն՝ դրա ստորագրումից հետո Չինաստանը կկարողանա մշտական ռազմական ներկայացուցչություն ունենալ կղզի պետության տարածքում եւ կառուցել ռազմակայան, ինչն էապես կուժեղացնի Պեկինի դիրքերը տարածաշրջանում: Մարտի 29-ին կղզի պետության վարչապետ Մանեսա Դամուկանա Սոգավարեն հավաստել է հրապարակված փաստաղթղերի իսկությունը եւ հայտարարել, որ պաշտպանական համաձայնագրի կնքման աշխատանքը «գործնականում ավարտված է», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս