Բաժիններ՝

Չինաստանում կինը ծույլ ամուսնուն կարել է բազմոցին

Չինաստանի Շանդուն նահանգի բնակչուհին վրեժ է լուծել ծույլ ամուսնուց այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է օգնել նրան։ Այս մասին հայտնում է The Star-ը։

Կինը նեղսրտել է, քանի որ ամուսինը երեխաների հետ խաղալու փոխարեն հինգ ժամ է քնել։ Մինչ այդ նա ամբողջ օրը միայն կերել ու գնացել է զուգարան՝ հրաժարվելով որևէ բան անելուց։ Ի վերջո, կինը որոշել է ծուլության համար դաս տալ նրան և, մինչ ամուսինը քնած էր, նրա շորերը կարել է բազմոցին։ «Երբ ես հագուստը կարեցի բազմոցին, զգացի, որ սթրեսս ցրվում է», – պատմել է կինը:

Արթնանալով՝ տղամարդը հասկացել է, որ չի կարող շարժվել։ Հասկանալով, թե ինչ զավեշտական իրավիճակում է հայտնվել՝ սկսել է ծիծաղել: Միջադեպի մասին լուրը ուրախացրել է չինական սոցցանցերի օգտատերերին։ Շատերը կնոջը գովել են ստեղծագործական ոճով ամուսնուն պատժելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս