Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-19-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-19-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ապրիլի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.80C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.60C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.00C