Բաժիններ՝

Իսրայելում ուժայիններին գործողությունների լիակատար ազատություն են տվել ահաբեկչության դեմ պայքարում

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Թել Ավիվում իրականացված ահաբեկչությունից հետո հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում անվտանգության ուժերին «գործողությունների լիակատար ազատություն» տրամադրելու մասին։

Հրաձգությամբ ահաբեկչության հետեւանքով, որը Թել Ավիվի կենտրոնում կատարվել է ապրիլի 7-ի երեկոյան, զոհվել է երկու մարդ, չորս տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, ընդամենը վիրավորվել է 12 մարդ: Բենեթի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշում է ընդունվել բանակի ու ոստիկանության խոշոր ուժեր տեղափոխել Թել Ավիվ: Ապրիլի 8-ի առավոտյան ԶԼՄ-ները, վկայակոչելով Իսրայելի անվտանգության ընդհանուր ծառայությանը (ՇԱԲԱԿ), հաղորդել են, որ ահաբեկիչը փոխհրաձգության ժամանակ ոչնչացվել է Թել Ավիվի Յաֆֆա արվարձանում:

«Այս երկար գիշերն ավարտվելիս մեր ուժերը հայտնաբերել են ահաբեկչին ու ոչնչացրել նրան… Մենք գիտենք, որը խոսքը 29-ամյա ահաբեկչի մասին է՝ Ջենինից, որը որեւէ կազմակերպության չէր պատկանում, բայց ինչ-որ մեկը նրան օգնել է ինչպես նախապատրաստվելու ժամանակ, այնպես էլ զենք ստանալիս: Յուրաքանչյուր մարդասպան իմանալու է, որ մենք նրա դատաստանը տեսնելու ենք: Ցանկացած մեկը, ով օգնում է ահաբեկիչներին, պետք է իմանա, որ այն գինը, որը նա վճարելու է, շատ բարձր է լինելու:

Վարչապետը նշել է, որ թեեւ այս միջադեպը Թել Ավիվում հարթվել է, սթափությունը չի նվազում ո՛չ այս քաղաքում, ո՛չ էլ երկրի մյուս մասերում: «Այսօր առավոտյան մենք իրադրությունը գնահատել ենք պաշտպանության նախարար Բենի Հանցի, ներքին անվտանգության նախարար Օմեր Բար-Լեւի եւ անվտանգության ուժերի բոլոր ղեկավարների հետ: Մենք գործողությունների լիակատար ազատություն ենք տրամադրում Իսրայելի բանակին, ՇԱԲԱԿ-ին եւ անվտանգության բոլոր ուժերին՝ ահաբեկչությունն արմատախիլ անելու համար: Չկա եւ չեն լինելու սահմանափակումներ այս պատերազմի համար»,-հավելել է Բենեթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս