Ի՞նչ դիտել հանգստյան օրերին. գարնանային ֆիլմացանկ
Գարունը կինեմատոգրաֆում ամենաթերագնահատված ամիսն է: Բազմաթիվ են ձմռանը, մասնավորապես, Ամանորին նվիրված ֆիլմերը, ոսկեշող աշունը և Նյու Յորքն իդեալական զույգ են հոլիվուդյան կինոաշխարհում, իսկ դե ամառն ու կարճ և կրքոտ սիրավեպերը ռոմ-քոմերի գլխավոր թեման են: Ի՞նչ է բաժին հասնում գարնանը: Առաջարկում ենք հանգստյան օրերն անցկացնել գարնանային մթնոլորտով ֆիլմեր դիտելով, իսկ թե ինչ դիտել, ընտրեք ստորև ներկայացվածներից:
«Ուտել, աղոթել, սիրել»
Գարունը վերածննդի մասին է, ուստի հանցագործություն կլինի ֆիլմացանկում չընդգրկել «Ուտել, աղոթել, սիրել» ֆիլմը: Կինոնկարը հիմնված է 2006 թվականի համանուն հուշագրության վրա, որը պատում է մի կնոջ (Ջուլիա Ռոբերթս) մասին, ով մեկնում է ինքնաբացահայտման համաշխարհային ճանապարհորդություն։
«Երաժշտության ձայները»
Ո՞վ կարող է մոռանալ Մարիայի (Ջուլի Էնդրյուս) անսահման բարությունը և երաժշտական կատարումները: Օսկարակիր «Երաժշտության ձայները» գարնանային լավագույն ֆիլմերից մեկն է:
«Գաղտնի այգի» (1993)
Համանուն վեպի հիման վրա նկարահանված «Գաղտնի այգին» պատմում է է մի փոքրիկ աղջկա մասին, ով որբանալուց հետո գնում է ապրելու իր հորեղբոր առանձնատանը Անգլիայում: Կյանքն առանձնատանը հեշտ չէր, բայց ամեն ինչ կփոխվի գաղտնի այգին հայտնաբերելուց հետո:
«Դուք նամակ ունեք»
Թոմ Հենքսը և Մեգ Ռայանը նկարահանվել են սիրված ռոմ-քոմում երկու մարդկանց մասին, ովքեր առցանց սիրավեպ են սկսում՝ բոլորովին չգիտակցելով, որ իրական աշխարհում գործնական մրցակիցներ են:
Անի Գաբուզյան