Երևանի պետական համալսարանում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի այցն անցել է խայտառակ պայմաններում

168.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպմանը հատուկ ներկա չի եղել ԵՊՀ գիտական խորհրդի անդամների մեկ երրորդը՝ չնայած ռեկտոր, նախկին իմքայական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի ջանքերին:

Վերջինս գիտքարտուղարի միջոցով հատուկ զանգել է բոլոր դեկաններին՝ պահանջելով մասնակցել հանդիպմանը, սակայն այդ հորդորը մի մասի կողմից, մեղմ ասած, չի ընդունվել:

Այսպես, հանդիպմանը ի նշան բողոքի` ներկա չեն եղել ԵՊՀ 19 ֆակուլտետից 9-ի դեկանները, այդ թվում և Իրավագիտության, Արևելագիտության ֆակուլտետների դեկաններ Գագիկ Ղազինյանն ու Ռուբեն Մելքոնյանը, ինչպես նաև ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը: Գիտխորհրդի անդամ 20 ուսանողներից ներկա են եղել միայն 4-ը: Այս դեմոնստրատիվ քայլն ուղղված է եղել և Խաչատուրյանի և իշխանական ռեկտորի դեմ:

Տեսանյութեր

Լրահոս