Բաժիններ՝

Բացահայտվել է հացատանը տեղի ունեցած կրակոցների դեպքը. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Մարտի 15-ին, ժամերի տարբերությամբ, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգեր էին ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Քաղսի գյուղի բնակիչներ 36 և 27 տարեկան տղամարդիկ։ Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տուժողները վնասվածքները ստացել են Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կիլոմետրին գտնվող հացատանը:

Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում հարուցվեց քրեական գործ։

ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, հացատան խոհանոցում Հրազդան քաղաքի 46-ամյա բնակիչը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ է արձակել տուժած տղամարդկանց ուղղությամբ:

Մարտի 30-ին տղամարդը ներկայացել է դեպքի նախաքննությունն իրականացնող մարմին: Նրան մեղադրանք է առաջադրվել։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս