Բաժիններ՝

Բուլղարիան չեղարկում է կորոնովիրուսով պայմանավորված սանիտարական միջոցառումների մեծ մասը

Բուլղարիայի իշխանություններն ապրիլի 1-ից չեղարկում են կորոնավիրուսի վարակով պայմանավորված հակավարակաբանական միջոցառումների մեծ մասը: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Ասենա Սերբեզովան:

Մասնավորապես, չեղարկվում է դիմակների պարտադիր կրումը փակ հաստատություններում, սոցիալական հեռավորության պահպանումը, բուհերի հաճախելիությունների սահմանափակումները, ինչպես նաև գործատուներին ներկայացված պահանջը՝ կազմակերպել առնվազն 50 տոկոս աշխատակիցների հեռավար աշխատանքը:

Խոսելով համավարակի թողած բացասական հետևանքների, մասնավորապես՝ գործազրկության, կրթական ոլորտի վնասների, տարածված դեպրեսիայի մասին՝ նա ընդգծել է, որ կորոնավիրուսից հետո կյանքն այլևս երբեք նախկին չի լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031