Բաժիններ՝

Իսրայելում ԻՊ-ի երկրորդ ահաբեկչությունից հետո ուժայինները պետք է ադապտացվեն նոր սպառնալիքին. Բենետ

Արդեն երկրորդ ահաբեկչական գործողությունից հետո, որ վերջին օրերին Իսրայելում իրականացրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչները, հրեական պետության անվտանգության ծառայությունները պետք է արագորեն ադապտացվեն այդ նոր սպառնալիքին:

Մարտի 28-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետն այն բանից հետո, երբ մարտի 27-ին երկու իսրայելացիներ են սպանվել Հադերայում ավտոմատ հրազենի օգտագործմամբ գրոհի ընթացքում: «Իսրայելի ներսում ԻՊ-ի կողմնակիցների երկրորդ գրոհն անվտանգության ուժերից պահանջում է արագ ադապտացում նոր սպառնալիքին: Այդպես էլ արվել է»,- գրել է վարչապետը Twitter-ում: «Քաղաքացիներին կոչ եմ անում լինելու զգոն»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս