Նոր Կյանքի 13/13 տեղամասում հաղթեց Գարիկ Սարգսյանը

Հայտնի են Վեդի խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների՝ Նոր Կյանք համայնքի 13/13 ընտրատեղամասի քվեարկության նախնական արդյունքները:

Ընտրություններին մասնակցում էր երկու ուժ՝ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի նախընտրական ցուցակը գլխավորում էր, Արարատի նախկին մարզպետ, Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ, Վեդի համայնքի ղեկավարի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, ով Նիկոլ Փաշինյանի սանիկն է, և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Սիսավանի նախկին համայնքապետ Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ:

Նոր Կյանքն ի դեպ Գարիկ Սարգսյանի հայրենի համայնքն է:

Քվեարկության նախնական արդյունքները հետևյալն են՝

«Իմ հզոր համայնք»- 228

«Քաղաքացիական պայմանագիր» – 854 ձայն

26 անվավեր։

Տեսանյութեր

Լրահոս