Բաժիններ՝

Դեպի Փառուխ և Խրամորթ գյուղեր Ադրբեջանի զինված ուժերի շարժը կասեցված է, սակայն հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր. Արցախի տեղեկատվական շտաբ

Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս