Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի զինված ուժերի հարվածը Դամասկոսին

Թեհրանը վճռականորեն դատապարտում է Իսրայելի զինված ուժեր հարվածը Դամասկոսի օբյեկտներին: Մարտի 9-ին այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն:

«Խաթիփզադեն վճռականորեն դատապարտել է Իսրայելի ագրեսիայի հանցավոր ակտը»,- նշում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը: Բացի դանից, դիվանագետը ցավակցություններ է հայտնել Իսրայելի զինված ուժերի հարվածի հետեւանքով զոհված իրանցի զինվորականների հարազատներին: Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մարտի 9-ին հրթիռային հարվածներ են հասցրել սիրիական բանակի դիրքերին Դամասկոսի հարավային շրջակայքում:

Իրանական կողմի հաղորդմամբ՝ գրոհի հետեւանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) երկու ներկայացուցիչ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս