Բաժիններ՝

Թալիբները որոշել են Քաբուլում և նրան հարող նահանգներում կարգավորել հանցավորության հարցը

Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժումը հայտարարել է, որ Քաբուլում եւ նրան հարող նահանգներում սկսում է քրեական հանցագործներից զտում։ Գործողությունն անցկացնում են պաշտպանության նախարարությունը, ՆԳ նախարարությունը եւ թալիբների հետախուզությունը՝ պաշտպանության փոխնախարար մոլլա Մուհամադ Ֆազել Մազլումի հրամանատարությամբ:

Այդ մասին Twitter-ում հաղորդել է շարժման մամուլի քարտուղար Զաբիուլա Մուջահիդը: Գործողության ընթացքում կձերբակալվեն եւ կվերացվեն «գողերը, առեւանգիչները եւ մյուս հանցագործները»: «Գործողության ժամանակ ոչ ոք եւ ոչ մի քաղաքացիական տուն չի տուժի, կձեռնարկվեն նախազգուշական բոլոր միջոցները եւ մարդկանց լավ կվերաբերվեն:

Մենք հորդորում ենք այդ նահանգների եւ տարածաշրջանների բնակիչներին՝ օգնել իրենց անվտանգության ուժերին տեղեկատվություն տրամադրելու գործում եւ չվախենալ գործողություններից, քանի որ դա իրականացվում է Քաբուլի բնակիչների, գործարարների եւ մյուս հայրենակիցների անվտանգությունը լավագույնս ապահովելու համար,-հավաստիացրել է «Թալիբան»-ի ներկայացուցիչը:-Եթե մարդիկ մեղավոր չեն կամ կապված չեն հանցագործների հետ, նրանք խնդիրներ չեն ունենա», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս