Բաժիններ՝

Կորոնավիրուսով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում հասել է ավելի քան 424,2 միլիոնի

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 21-ի առավոտվա դրությամբ կազմել է 424 միլիոն 272 հազար 806: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 886 հազար 794 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 78 միլիոն 469 հազար 134 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 935 հազար 335-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 42 միլիոն 838 հազար 524-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 512 հազար 109 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 28 միլիոն 218 հազար 180 հիվանդացած, նրանցից մահացել է 644 հազար 592 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը փետրվարի 21-ի առավոտվա դրությամբ կազմել է 57,4: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2871, Հնդկաստանում՝ 365, Բրազիլիայում՝ 2997 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս