Բաժիններ՝

ԱՄՆ-ն խոսել է անհրաժեշտության դեպքում ևս հազար զինվորականի ՆԱՏՕ-ի արևելյան ճակատ ուղարկելու մասին

Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ-ի արևելյան ճակատ ուղարկել ևս հազար զինվորականի:

Այս մասին Լիտվա կատարած այցի շրջանակում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

«Մենք շատ լուրջ ենք վերաբերում ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների նկատմամբ մեր պարտականություններին, մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի համաձայնագրի 5-րդ հոդվածին: Մենք ԱՄՆ հավելյալ ուժեր ենք ուղարկել ՆԱՏՕ-ի արևելյան ճակատ և պատրաստ ենք ևս հազար զինվորականի ուղարկել, եթե դա անհրաժեշտ լինի իրավիճակին արձագանքելու տեսանկյունից»,- ասել է Օսթինը: Նա շնորհակալություն է հայտնել Լիտվային ՆԱՏՕ-ի զինվորականներին սրտաբաց ընդունելու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս