Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի երկրների զորավարժությունները կանցկացվեն Չեխիայում, Հունգարիայում և Սլովակիայում. ՏԱԶ հեռուստաալիք

ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողների մասնակցությամբ Steadfast Cobalt 2022 զորավարժությունները Լեհաստանի փոխարեն կանցկացվեն Չեխիայում, իսկ Trojan Footprint զորավարժությունները կանցկացվեն Հունգարիայում եւ Սլովակիայում: Այդ մասին փետրվարի 9-ին հաղորդել է բրիտանական ՏԱԶ հեռուստաալիքը:

«ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողների մասնակցությամբ ավելի վաղ պլանավորված Steadfast Cobalt 2022 զորավարժությունները Լեհաստանի փոխարեն Չեխիայում կանցկացվեն այս տարվա փետրվար-մարտ ամիսներին: Trojan Footprint զորավարժությունները, որոնք սկզբնապես պետք է անցկացվեին Հունգարիայի տարածքում, կանցկացվեն նաեւ Սլովակիայի տարածքում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Սլովակիայի կառավարությունը փետրվարի 9-ին հավանություն է տվել հանրապետության տարածքում օտարերկրյա զինծառայողների ներկայությանը նշված վարժանքների ընթացքում, ինչպես նաեւ սլովակցի զինծառայողների մասնակցությանը այլ երկրների տարածքում անցկացվող վարժանքներին: Ավելի վաղ ՏԱԶ հեռուստաալիքը հաղորդել էր, որ Սլովակիայի նախարարների կաբինետը հավանություն է տվել սլովակցի զինծառայողների մասնակցությանը Լեհաստանի եւ Ուկրաինայի տարածքում անցկացվող զորավարժություններին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս