ՌԴ նախագահի խոսնակը մեկնաբանել է Պուտինի Թուրքիա այցի վերաբերյալ տեղեկությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվայի և Անկարայի միջև կա պայմանավորվածություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի վերաբերյալ, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ հաստատված չեն: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Իսկապես, ապագայում նման այց կա։ Ինչպես բազմիցս ասել ենք, Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են այս այցի շուրջ։ Նրանք պայմանավորվել են, որ այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ նախագահների ժամանակացույցը և համաճարակաբանական պայմանները թույլ տան։ Ստույգ ժամկետներ չկան դեռ, բայց դրանք դիվանագիտական ուղիներով անհրաժեշտ ժամանակին կհամաձայնեցվեն»,- ասել է Պեսկովը։

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Պուտինի Թուրքիա այցի ժամկետը կարող է հայտնի դառնալ մոտ օրերս։

 

Տեսանյութեր

Լրահոս