Բաժիններ՝

Թուրքիայի նախագահի խոսնակը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կայանալիք այցի ամսաթիվը կհայտարարվի մոտ օրերս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ամսաթիվը կհայտարարվի մոտ օրերս: Այս մասին Քալընը ասել է թուրքական A haber հեռուստաընկերության եթերում:

«Մեր նախագահի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման վերաբերյալ կարևոր նշանակություն ունի։ Ուկրաինան դրան դրական է նայում, եթե Ռուսաստանը նույնպես դրական պատասխան տա, ապա հանդիպումը կկայանա։ Պարոն Պուտինը կայցելի Թուրքիա, ժամկետը հայտնի կդառնա մոտ օրերս»,- ասել է Քալընը։

Ըստ Քալընի, Թուրքիան «միակ երկիրն է», որը կարող է դեր խաղալ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցում։

Նա նաև նշել է, որ Պուտինն ու Էրդողանը լավ և վստահելի հարաբերություններ են զարգացրել վերջին յոթ-ութ տարիների ընթացքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս