Թուրքիայում միայն հունվարին 26 կին է սպանվել. զեկույց
Թուրքիայում 2022 թվականի հունվար ամսին 26 կին է սպանվել, իսկ 28 կին մահացել է կասկածելի պայմաններում։ Տվյալները հրապարակել է Թուրքիայում գործող «Կանանց սպանությունները դադարեցնելու ենք» հարթակը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հունվար ամսվա զեկույցում նշվել է, որ այս կանայք սպանվել են իրենց մտերիմ տղամարդկանց կողմից:
«26 կնոջից 13-ն սպանվել է ամուսնու, 5-ը՝ ծանոթի, 3-ը՝ նախկին ծանոթի, 2-ը՝ որդու, 1-ը՝ հարազատի, իսկ 1-ը՝ ընկերոջ կողմից»,-նշվել է զեկույցում։
26 կնոջից 13-ի սպանության պատճառը հայտնի չէ, իսկ 11-ն սպանվել է, քանի որ որոշել է ամուսնալուծվել կամ չի ցանկացել շարունակել հարաբերությունը։
Սպանությունների մի մասը տեղի է ունեցել հանրային վայրում՝ փողոցում, աշխատավայրում, ռեստորանում: