Գոհար Սիմոնյանը կգործուղվի ՄԻԵԴ-ի վճիռների կատարման վարչություն

Գոհար Սիմոնյանը 2022 թվականի փետրվարի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը կգործուղվի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրո­պական դատարանի վճիռների կատարման վարչություն: Նման որոշում է կայացվել Կառավարության փետրվարի 3-ի նիստում:

Գոհար Սիմոնյանի՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրո­պական դատարանի վճիռների կատարման վարչություն գործուղման ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով «Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մար­մինների գործունեության կազմակերպում և իրականացում» ծրագրի և «Օտար­երկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավա­տար­մագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեու­թյան իրա­կանացում» միջոցառման շրջանակներում հատկացված միջոցների հաշվին։

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս