Լեհաստանի սահմանային պահպանությունը հայտարարել է, որ միգրանտներն սկսել են գալ Ռուսաստանի տարածքով
Միգրանտների երկու երրորդն սկսել է լեհ-բելառուսական սահման գալ իբր Ռուսաստանի տարածքով: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի սահմանային պահպանության գլխավոր պարետի մամուլի քարտուղար Աննա Միխալսկայան:
«Այս տարի մենք տեսնում ենք, որ մարդկանց մեծամասնությունը, շուրջ երկու երրորդը (սահմանին բռնվածների), իրենց երկրներից ուղեւորվում են Ռուսաստան, ամենից հաճախ՝ Մոսկվա, իսկ այնուհետեւ` Բելառուս»,-նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին: Միխալսկայան հայտարարել է, որ փետրվարի 2-ին բռնվել է Շրի Լանկայի չորս քաղաքացի եւ Եմենի երեք քաղաքացի:
Նրանք բոլորը, պնդում է նա, սկզբում ժամանել են Մոսկվա, իսկ հետո ուղեւորվել Բելառուս: 2021 թվականի աշնանը Մերձավոր Արեւելքի երկրներից փախստականների չդադարող հոսքի պատճառով Լեհաստանը խստացրել է Բելառուսի հետ սահմանի պահպանությունը: Նմանօրինակ միջոցներ են ձեռնարկել Լատվիան եւ Լիտվան: Երկրները Բելառուսի իշխանություններին մեղադրել են միգրացիոն ճգնաժամ կազմակերպելու մեջ:
Մինսկը բոլոր մեղադրանքները հերքում է, հայտարարելով, որ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում իր տարածք եւ արհեստականորեն բորբոքում է փախստականների հետ կապված իրադրությունը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել էր, որ Լեհաստանը սկսել է արգելափակոցներ կանգնեցնել Բելառուսի հետ սահմանին: