Պեսկովը նշել է, որ Պուտին-Էրդողան հանդիպման հստակ ժամկետ դեռևս չկա
![](https://168.am/wp-content/uploads/2022/02/1074640.jpg)
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումից։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են հանդիպման ժամկետների տարբեր տարբերակներ, ներառյալ փետրվարի վերջը, սակայն առայժմ ստույգ ժամկետ չկա»,-ասել է Պեսկովը։