Բաժիններ՝

Ռուսաստանի և ՉԺՀ-ի ապրանքաշրջանառությունը 2021 թվականի ընթացքում հասել է պատմական առավելագույնի. Պուտին

ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի ապրանքաշրջանառությունը 2021 թվականի արդյունքներով հասել է պատմական առավելագույնի՝ 140 միլիարդ դոլարի: Այդ մասին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նշելով, որ երկրները վստահորեն ընթանում են դեպի 200 միլիարդ դոլարի նպատակը:

Կրեմլի կայքում հրապարակվել է Ռուսաստանի նախագահի հոդվածը «Սինխուա» չինական լրատվական գործակալության համար: «2021 թվականի արդյունքներով՝ փոխադարձ ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան մեկ երրորդով՝ գերազանցելով ռեկորդային 140 միլիարդ դոլարի ցուցանիշը: Վստահորեն շարժվում ենք դեպի նպատակ՝ առեւտրի ծավալը մեկ տարում հասցնել 200 միլիարդ դոլարի»,-գրել է Պուտինը:

Նա նաեւ նշել է, որ մի շարք կարեւոր նախաձեռնություններ են իրականացվում ներդրումային, արտադրական, ագրոարդյունաբերական ոլորտներում: «Մասնավորապես, Նեդրումային համագործակցության միջկառավարական հանձնաժողովի «պորտֆելում» ավելի քան 120 միլիարդ դոլար գումարի 65 նախագիծ է:

Խոսքն այնպիսի ոլորտներում փոխգործակցության մասին է, ինչպիսիք են՝ օգտակար հանածոների արդյունահանումն ու վերամշակումը, ենթակառուցվածքի օբյեկտների շինարարությունը, գյուղատնտեսությունը»,-հավելել է նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս