Բաժիններ՝

Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ-ը հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով, որ Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու:

«Փետրվարի 3-ին ժամը 10։00-11։00, Մ-16 (Մ-4)-Ոսկեպար-Նոյեմբերյան-(Մ-6) միջպետական ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին (մուտք Նոյեմբերյան) «Լևոն Երկրորդ» ՍՊԸ-ի կողմից իրականացվելու են քարաթափման աշխատանքներ, ինչի պատճառով ավտոճանապարհը փակ է լինելու։

Պատճառված անհանգստության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,-  նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս