ԲԴԽ-ն այս քայլով արժեզրկեց իր սահմանադրական առաքելությունը և ցույց տվեց, որ ի զորու չէ ապահովել դատավորի անկախությունը. Արսեն Սարդարյան

Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արսեն Սարդարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ահազանգում եմ Ձեզ դատական իշխանության անկախության նկատմամբ իրականացված առերևույթ ոտնձգության մասին:

Այսպես, Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Գլխավոր դատախազի միջնորդությունը և համաձայնություն տվեց դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և կալանավորելու՝ իբր ակնհայտ ապօրինի կալանավորման որոշում կայացնելու համար: Այն պայմաններում, երբ դատավորի կայացրած որոշումը դատախազության կողմից նույնիսկ չի բողաքարկվել վերաքննիչ դատարան, զուտ վերացական դատողությունների հիման վրա, առանց որևէ փաատական տվյալի, մոտ երկու ամիս անց, հանկարծակի դատախազությունը որոշում է այն գնահատել որպես ակնհայտ ապօրինի կալանավորում, իսկ այն, որ անձը 14 օր եղել է կալանքի տակ որպես ծանր հետևանք:

Բարձրագույն դատական խորհուրդը իր այս քայլով արժեզրկեց իր սահմանադրական առաքելությունը և ցույց տվեց, որ ի զորու չէ ապահովել դատավորի անկախությունը, ձևավորեց դատավորի օրինական գործունեությանը միջամտելու արատավոր պրակտիկա: Այս երույթը հղի է դատական իշխանությունում վախի և հնազանդության մթնոլորտ ստեղծելու վտանգով:

Դատավոր Բախշիյանը գրագետ, պարկեշտ և եզակի բարեխղճության տեր դատավոր է»:

Տեսանյութեր

Լրահոս