Բայդենները ներկայացրել են նոր ընտանի կենդանուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլը, ևս մեկ ընտանի կենդանի ունեն՝ Ուիլոու մականունով երկու տարեկան կատու, հայտնում է Associated Press-ը։
Ինչպես հայտնի է, 2009 թվականից ի վեր Սպիտակ տանը կատուներ չեն եղել։ Այն ժամանակ Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք նստավայրում ապրում էր Ինդիա անունով կատուն։
Ուիլոուի լուսանկարը Twitter-ում հրապարակել է առաջին տիկին Ջիլ Բայդենը։
«Դիմավորե՛ք Ուիլոուին», -լուսանկարներին կից գրել է նա: