«Համախոհներ լինում են գաղափարական մարդիկ, իսկ հավատարիմներ՝ ստրուկներն ու ընտանի որոշ կենդանիներ»․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀԱՄԱԽՈ՞Հ, ԹԵ՞ ՀԱՎԱՏԱՐԻՄ
Վարչապետ կոչեցյալի օգնական, ոմն Նաիրի Սարգսյան, ազատվել է աշխատանքից։ Սույն օգնականը, այս առիթով հայտարարություն է տարածել, որում ասված է․ «․․․Շարունակելու եմ հավատարիմ մնալ մեր քաղաքական թիմին»։
Հերթական անկեղծ խոստովանությունը։ Մինչ այդ, լսել էինք, թե ինչպես կարելի է վարչապետ կոչեցյալի նկարին նայել և ազնվանալ, նրան համենատել Հիսուսի հետ և այլն։
Այժմ էլ՝ մնալ հավատարիմ։ Ուշադրություն, ոչ թե համախոհ, այլ հավատարիմ։ Իսկապես, ինչ համախոհության մասին կարող է խոսք գնալ, երբ այդ «թիմ» կոչեցյալն, իր բռնապետիկի գլխավորությամբ որևէ մարդկային արժեք, ազգային նպատակ չունի, բացի պաշտոն, փող և վայելքներ։
Եվ այդ բոլոր հաճույքները կախված են հենց այդ բռնապետիկի ցանկությունից։ Այնպես որ, պետք է նրան լինել հավատարիմ՝ չհակաճառել, ժպտալ և քծնել, մինչև հաջորդ պաշտոնի նշանակվելը։ Համախոհներ լինում են գաղափարական մարդիկ, իսկ հավատարիմներ՝ ստրուկներն ու ընտանի որոշ կենդանիներ»։