«Աշոտ Մինասյանի նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որևէ հիմք առկա չէ»․ Արամ Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի կալանավորումներին պետք է վերջ տալ: Պաշտպան Միհրան Պողոսյանն այսօր մինչ դատական նիստը ապացուցեց հենց բոլորի համար ակնհայտ անհիմն բնույթը Աշոտ Երկաթին առաջադրված մեղադրանքի: Նույնիսկ քրեական գործի այդպես կոչված փաստական հանգամանքը շատ պարզ ցույց տվեց ինչ աբսուրդային է:
Արցախյան երեք պատերազմների մասնակից, գնդապետ՝ Աշոտ Մինասյանի նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որևէ հիմք առկա չէ, իսկ իրավունքը պետք է գերակայող լինի:
Հ.Գ. փաստաբանական պրակտիկայում նորարական մոտեցման տեսանյութը մեկնաբանություններում է»: