Բաժիններ՝

Ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի 10 լավագույն մարզիկներին 5 միլիոն դրամի փոխարեն՝ 3 միլիոն 180.000 դրամ տրամադրել․ պարզաբանում

Մամուլում տեղեկություն տարածվեց, որ 2021 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկները նախապես հայտարարված 5 միլիոն դրամի փոխարեն՝ ստացել են 3 միլիոն 911.000 դրամ, որից 731.000 դրամը նախարարության պահանջով պետք է հանձնեն հավաքականի մարզիչներին:

Նախքան պարգևատրումը մարզիկների անձնական հաշիվներին արդեն փոխանցվել էր պարգևավճարը, որը կազմել է 3 միլիոն 911.000 դրամ յուրաքանչյուրին: Պարգևատրման արարողության ժամանակ, սակայն, մարզիկներին հանձնվել է 5 միլիոն դրամի հավաստագիր: Հայաստանի լավագույն մարզիկներից յուրաքանչյուրը պարգևավճարից 1 միլիոն 89.000 դրամ ԱԱՀ հարկ է վճարել:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ են մարզիկները 5 միլիոնի փոխարեն՝ 3 միլիոն 911.000 դրամ ստացել, որտեղից պարզաբանեցին.

«Մեր հրապարակումներում ասել ենք, որ լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 4 մլն դրամ, ևս 1 մլն դրամ կհատկացվի նրանց մարզչական շտաբի անդամներին: Տարվա լավագույն 10 մարզիկներին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ՝ հարկային դաշտի հետ կապված: Ի դեպ, այս տարվա համար քննարկվում է՝ ընդունել այնպիսի որոշում, որով հստակ 4 միլիոն դրամ կտրամադրվի մարզիկներին»:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020թ. դեկտեմբերի 21-ին ամփոփել է 2021 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները:

2021 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել.

Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ
Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ
Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ
Դանիելյան Էլինա – շախմատ
Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն
Լալայան Վարազդատ – ծանրամարտ
Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ
Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ
Մինասյան Գոռ – ծանրամարտ
Չալոյան Դավիթ – բռնցքամարտ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս