Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում Նիկոլ Փաշինյանը կրկին փակել է իր ասուլիսի մեկնաբանությունների բաժինը

Այսօր հերթական ասուլիսն է տալիս Նիկոլ Փաշինյանը: Ասուլիսն ընթանում է նույն ոճով ու ֆորմատով, ինչ նախորդ անգամներին՝ ֆիլտրած հարցերով ու Հ1-ի լրագրողի հետ դեմ առ դեմ:

Հարցն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանն անհիշելի ժամանակներից բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ ասուլիսներ չի տալիս, ինչպես դա անում են նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:

Ժամանակին իր յուրաքանչյուր գրառման ներքո եղած հիացական մեկնաբանությունները ուղիղ եթերով ընթերցող Նիկոլ Փաշինյանը արդեն երկրորդ անգամ փակել է իր ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակվող ասուլիսի մեկնաբանությունների բաժինը: Հավանաբար ժողովրդավարության բաստինում հենց այդպես է ընդունված:

Կան մի քանի մեկնաբանություններ, որոնք բնավ հաճելի չեն կարող Նիկոլ Փաշինյանի համար, ինչպես QR կոդով ռեստորան մտնելը։

 

Տեսանյութեր

Լրահոս